Կարևոր իրադարձություններ

Վանաձոր քաղաքում հրդեհ է բռնկվել

25 Սեպտեմբեր, 2021 00:08
Վանաձոր քաղաքում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 21։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գր․Լուսավորիչ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։50-ին, մարվել՝ 22։45-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ) և ջերմահարվել առաստաղը (8 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին