Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը երկօրյա այցով Մոսկվայում է

15 Սեպտեմբեր, 2021 21:21
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը երկօրյա այցով Մոսկվայում է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում մասնավորապես նշված է. 

«Երկօրյա աշխատանքային այցով գտնվում եմ Մոսկվայում` քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ու հարկային մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Այցի շրջանակում այսօր հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։

Քննարկել ենք մաքսային ոլորտում Հայաստան-Ռուսաստան և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել ենք ԵԱՏՄ շրջանակում մինչև ապրանքների բացթողումը և բացթողումից հետո մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման, վարչարարության ավելի արդյունավետ իրականացման նպատակով հետագա համատեղ քայլերի ձեռնարկմանը»:

Լրահոս

Դիտել ավելին