Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    559,5
    573,5

  • RUB

    6,52
    6,76

Կարևոր իրադարձություններ

 

Ալբերտ Հովհաննիսյանն այսօր կդառնար 20 տարեկան

15 Սեպտեմբեր, 2021 14:30
Ալբերտ Հովհաննիսյանն այսօր կդառնար 20 տարեկան

44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանն այսօր կդառնար 20 տարեկան:

Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։ 2004-2007 թվականներին սովորել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 մանկապարտեզում։ 2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել դուքենդո կարատեով։ Արժանացել է սև ու կարմիր գոտիների։ 2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։ 2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։ 2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։

2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։

Արժանացել է երկու շքանշանի՝ ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Զոհվել է Հայ-ադրբեջանական պատերազմում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

 

Լրահոս

Դիտել ավելին