Կարևոր իրադարձություններ

Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդևյանը

14 Սեպտեմբեր, 2021 16:53
Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդևյանը

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Հովսեփ Բեդևյանը։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։ 

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր, քվեաթերթիկներից մեկը անվավեր է ճանաչվել։ 80 պատգամավոր կողմ է քվեարկել Հովսեփ Բեդևյանի թեկնածության օգտին։

«Այսպիսով, Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Հովսեփ Բեդևյանը»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին