Կարևոր իրադարձություններ

Հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի. Սլովակիայի ԱԳ նախարար

14 Սեպտեմբեր, 2021 12:09
Հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի. Սլովակիայի ԱԳ նախարար

Ավելի քան 30 տարվա լարված իրավիճակից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են մեկնարկել, որոնք հաշտեցման կհանգեցնեն։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հարցին: Մենք մեծապես կարևորում ենք էսկալացիայի պոտենցիալ ունեցող ցանկացած գործողությունից ձեռնպահ մնալը: Կարևոր ենք համարում նաև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիովին իրականացնելը: Ամեն կոնֆլիկտ հանգեցնում է սովորական մարդկանց տառապանքի: Եթե կա խաղաղության հասնելու կամք, հաստատակամություն, ապա ցանկացած կոնֆլիկտ հնարավոր է կարգավորել: Մենք, որպես ԵՄ անդամ երկիր, շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ողջունում ենք վստահության ամրացմանն ուղղված քայլերի իրականացումը՝ հայ ռազմագերիների վերադարձը, որոնք Ադրբեջանում են պահվում: Հայ ռազմագերիների և այնտեղ պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի, նաև պայմաններ պետք է թույլ տրվեն ականազերծում իրականացնելու համար՝ կանխելու լրացուցիչ կորուստները»,- ասաց Կորչոկը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին