Կարևոր իրադարձություններ

Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծման նախագիծը չընդունվեց

10 Սեպտեմբեր, 2021 13:12
Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծման նախագիծը չընդունվեց

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած՝ «Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով» ստեղծելու հարցը։

«Մեր բոլոր հանձնաժողովները ԱԺ-ում, ես խոսում եմ 1991 թվականից ի վեր, բացարձակապես դիտարկվել են որպես հանձնաժողովներ, որոնք զբաղվում են նաև Արցախի հարցով:

Իմ մոտ տպավորություն է, որ ձեր գաղափարը եղել է հետևյալը՝ բերենք մի նախագիծ, որը հաստատ մերժելու է խորհրդարանական մեծամասնությունը, ու մենք դառնալու ենք լավամարդ, խորհրդարանական մեծամասնությունը թող դառնա վատամարդ: Սա, իմ կարծիքով, լավագույն լուծումը չէ: Կոչ եմ անում իմ գործընկերներին՝ ոչ թե մերժել այս նախագիծը, որովհետև սա շատ վատ մեսիջ կլինի նաև մեր արցախյան գործընկերներին, այլ պարզապես ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից»,- ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նախագիծը, 4 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայներով, չընդունվեց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին