Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենաների վրա. ԱԻՆ

07 Սեպտեմբեր, 2021 22:25
Ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենաների վրա. ԱԻՆ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով բակում կայանած երկու ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը։

Լրահոս

Դիտել ավելին