Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը. ԱԳ նախարարը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

07 Սեպտեմբեր, 2021 18:50
Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը. ԱԳ նախարարը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին:

Հանդիպման սկզբում Միրզոյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հնդկաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը:

Զրուցակիցները քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:

Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակին՝ բարձր գնահատելով Հնդկաստանի շարունակական աջակցությունն ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին