Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել. նա կալանավորվել է (տեսանյութ)

06 Սեպտեմբեր, 2021 00:05
Ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել. նա կալանավորվել է (տեսանյութ)

Սեպտեմբերի 4-ի երեկոյան ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները տեղեկություն  ստացան, որ խարդախության և հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու մեղադրանքով հետախուզվող 31-ամյա տղամարդը Երևանի Ամիրյան փողոցում է։

Նա րոպեներ անց հայտնաբերվեց  ու բերման ենթարկվեց ՔՈ գլխավոր վարչություն։

Հիշեցնենք, որ 31-ամյա տղամարդը զանգել էր Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքացիների և, ներկայանալով ժամկետային զինծառայողի հարազատ, գումար էր խնդրել՝ խոստանալով կարճ ժամանակում վերադարձնել։ Այնուհետև, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, տիրացել էր գումարներին։

31-ամյա տղամարդը կալանավորվել է։

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

 

Լրահոս

Դիտել ավելին