Կարևոր իրադարձություններ

Վանաձորում 5 000-ամյա սալարկղային դամբարաններ են հայտնաբերվել (լուսանկարներ)

06 Սեպտեմբեր, 2021 12:23
Հեղինակ՝ Սուրեն Աբովյան
Վանաձորում 5 000-ամյա սալարկղային դամբարաններ են հայտնաբերվել (լուսանկարներ)

Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով.

«Սույն թվականի սեպտեմբերի 4-ին,Վանաձորի ջրամատակարարման համակարգի արդիականացման 3֊րդ փուլի շինարարական աշխատանքների Խնձորուտ 2֊րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ ակնադիտական զննությամբ ՔԱ 3֊րդ Հազարամյակի։

Օրենքով սահմանված կարգով աշխատանքները դադարեցրել եմ և դիմել պետական լիազոր մարմին, այսօր հնագիտական խումբը տեղում զննեց աշխատանքների հետագա ընթացքը տալու համար։

Այս փոքր գտածոները ևս փաստում են, որ Վանաձորը դեռևս 5000 տարի առաջ բնակեցված է եղել, և ունեցել բարձր մշակույթ»:

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (на открытом воздухе)

 

Լրահոս

Դիտել ավելին