Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Արդեն 12 օր է Ֆիզգորոդկի 2 բնակիչներ հացադուլ են անում, և որևէ պաշտոնյա չի այցելել նրանց

06 Սեպտեմբեր, 2021 11:39
Արդեն 12 օր է Ֆիզգորոդկի 2 բնակիչներ հացադուլ են անում, և որևէ պաշտոնյա չի այցելել նրանց
Այսօր արդեն 12-րդ օրն է՝ Ֆիզիկայի գիտավանի երկու բնակիչներ՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ինժեներ Կարեն Ամիրխանյանը, հացադուլ են հայտարարել՝ որպես բողոք պետական կառույցների հանցավոր անգործության, ոստիկանների կիրառած բռնության, ֆիզիկայի թաղամասում կատարվող ապօրինությունների դեմ։ Ֆիզգորոդոկի ակտիվիստների ֆեյսբուքյան էջում հայտնում են․
 
Հացադուլի պահանջներն են՝
 
- կասեցնել Ալիխանյան 6/1հասցեում սկսված ապօրինի շինաշխատանքները,
- հետաքննել տարածքի օտարման հետ կապված կեղծիքները՝ ընթացք տալով բնակիչների դիմումներին,
- անմիջապես տրամադրել բնակիչների պահանջած փաստաթղթերը, որոնց տրամադրման ժամկետները խախտվել են Քաղաքապետարանի կողմից։
 
Անգամ իմանալով, որ քաղաքացիները օգոստոսի 26-ից հացադուլի մեջ են, քաղաքապետարանը շարունակում է չտրամադրել հիմնաքարային մի փաստաթուղթ՝ եզրակացություն այն մասին, թե արդյոք հիշյալ տարածքը Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումներին ենթակա եղել է 2004-2005 թվականներին․ այդ սահմանափումներով տարածքը ոչ մի դեպքում չէր կարող օտարվել։
 
Հարկ ենք համարում ընդգծել, որ այս ընթացքում որևէ պատասխանատու պաշտոնյա չի այցելել հացադուլ իրականացնող քաղաքացիներին, չի հետաքրքրվել նրանց առողջությամբ և չի քննարկել ներկայացված պահանջները։ Անընդունելի ենք համարում պատկան մարմինների այսպիսի վերաբերմունքը քաղաքացիների արդար բողոքին։

Լրահոս

Դիտել ավելին