Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    557,5
    571,5

  • RUB

    6,5
    6,74

Կարևոր իրադարձություններ

 

Երևան-Սևան ավտոճանապարհին Infiniti-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

05 Սեպտեմբեր, 2021 10:28
Երևան-Սևան ավտոճանապարհին Infiniti-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

Սեպտեմբերի 5-ին, ժամը 02:46-ին Կոտայքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: 

 
 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին, «Infiniti FX35» (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1992 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում (մոտ 150 մ):

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Դիտել ավելին