Կարևոր իրադարձություններ

Նոյյան տապանը փնտրող իտալացի հետազոտողը հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ

03 Սեպտեմբեր, 2021 14:38
Նոյյան տապանը փնտրող իտալացի հետազոտողը հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ

Արարատ լեռան վրա 35 տարի շարունակ հետազոտական աշխատանքներ իրականացրած իտալացի գիտնական Անջելո Պալեգոն սրտի կաթված է ստացել Թուրքիայի հյուրանոցներից մեկում և մահացել է Էրզրումի քաղաքային հիվանդանոցում։ Նա վարակված է եղել կորոնավիրուսով, գրում է Ermenihaber-ը:

«1986 թ.-ից Պալեգոն Արարատ լեռան վրա Նոյյան տապանն էր փնտրում և հույս ուներ, որ տապանը հայտնաբերելու դեպքում մարդիկ կհավատան Նոյի ջրհեղեղին, սխալ չեն գործի, և աշխարհում խաղաղություն կտիրի: Այդ պատճառով էլ նա ամեն տարի հետազոտություն անելու համար Դողուբայազետ (Բայազետ) էր գալիս»,- պատմել է Թուրքիայում Պալեգոյի որդու վստահված անձը՝ Մուրադ Շահինը։

Հետազոտողի որդին՝ Ստեֆանո Պալեգոն, Իտալիայի հյուպատոսության միջոցով կատարել է հոր կտակը․ Արարատն այդքան սիրող իտալացի հետազոտողին հողին են հանձնել Դողուբայազետի նոր գերեզմանատներից մեկում, Արարատ լեռան մոտ։

 

Լրահոս

Դիտել ավելին