Կարևոր իրադարձություններ

Քրեական գործ է հարուցվել նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ. ԱՀ դատախազություն

03 Սեպտեմբեր, 2021 13:25
Քրեական գործ է հարուցվել նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ. ԱՀ դատախազություն

ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 27․08․2021թ․ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի` նախարարի կողմից 2020թ. օգոստոս ամսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ Արցախի Հանրապետությանն ու պետության հիմնադրած առևտրային կազմակերպությանը ավելի քան 6.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ԱՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Քրեական գործի մինչդատական վարույթն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին