Կարևոր իրադարձություններ

Կալանավորված սպայի գործով հարցաքննվել է Ջալալ Հարությունյանը. նոր մանրամասներ

03 Սեպտեմբեր, 2021 13:17
Կալանավորված սպայի գործով հարցաքննվել է Ջալալ Հարությունյանը. նոր մանրամասներ

Օրերս 44-օրյա պատերազմի մասով հարուցված քրեական գործով կալանավորվել էր սպա Գևորգ Գեւորգյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Ջալալ Հարությունյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ 2021թ. օգոստոսի 25-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։

 

Լրահոս

Դիտել ավելին