My Way ավիաընկերության Երևան-Թբիլիսի չվերթը, որ նախատեսված էր ժամը 18:30-ին, մինչև հիմա տեղի չի ունեցել,և ուղևորները օդանավակայանում են մնացել:
«Արմենպրես»-ից տեղեկանում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակում խորհուրդ է տրվում չվերթի ժամը ճշտելու համար դիմել ավիաընկերությանը, սակայն ավիաընկերությունը զանգերին չի պատասխանել: