Aravot.am-ը գրում է.
«Մեր տեղեկություններով, Շիրակի մարզի Թորոս գյուղի անտառային գոտու թիվ 1 պահաբաժնում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատման դեպքեր։
Պարզվել է, որ 268 հատ սոճի տեսակի ծառ է հատվել, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Անտառային գոտին, ըստ քրգործի նյութերի, գտնվել է «Հայանտառ» ՊՈԱԿ Գյումրիի մասնաճյուղի Աշոցքի պահաբաժնի անտառապահ Հ․Մ․-ի հսկողության տակ, նրա աշխատանքային պարտականությունների մեջ են մտել կանխարգելիչ միջոցառումներ իրականացումն ու ապօրինի անտառահատումների հսկողությունը, անասունների արածեցման խախտումների արձանագրումը»։
Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: