Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    490

  • EUR

    565
    579

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման 4-րդ հոսքի դասընթացը (լուսանկարներ)

01 Սեպտեմբեր, 2021 18:30
ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման 4-րդ հոսքի դասընթացը (լուսանկարներ)

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման չորրորդ հոսքի դասընթացը։

Միջոցառմանը ներկա էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառողները:

Դասընթացի գլխավոր նպատակը ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության ու պետության անվտանգության մտավոր ներուժի, ռազմագիտավերլուծա­կան, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացումն է:

Դասընթացի շրջանակում ուսումնառողներին փոխանցվում են պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ:

 ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է ուսումնառողներին ՊԱՀՀ-ի դասընթացի մեկնարկի առթիվ եւ հաջողություն մաղթել նրանց

 

 

Լրահոս

Դիտել ավելին