Կարևոր իրադարձություններ

COVID-19-ի դեմ պատվաստումը արյան դոնորության հակացուցու՞մ է. պարզաբանում են առողջապահության նախարարությունից

01 Սեպտեմբեր, 2021 16:20
COVID-19-ի դեմ պատվաստումը արյան դոնորության հակացուցու՞մ է. պարզաբանում են առողջապահության նախարարությունից

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հարց. COVID-19-ի դեմ պատվաստումը արյան դոնորության հակացուցու՞մ է:

Պատասխան. արյան դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումների շարքում ներառված են նաև պատվաստումները, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:

Հարկ է նշել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ինակտիվացված (սպանված), վիրուսային վեկտոր, գենետիկ (ՌՆԹ), պրոտեինային պատվաստանյութեր են։ Այդ խմբի պատվաստանյութերը արյան դոնորության մշտական հակացուցում չեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին