Կարևոր իրադարձություններ

Հարգել միջազգային սահմաններն ու Կովկասյան տարածաշրջանում վեճերը լուծել քաղաքական և խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳ նախարարի կոչը՝ Ջեյհուն Բայրամովին

01 Սեպտեմբեր, 2021 13:58
Հարգել միջազգային սահմաններն ու Կովկասյան տարածաշրջանում վեճերը լուծել քաղաքական և խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳ նախարարի կոչը՝ Ջեյհուն Բայրամովին

ԻԻՀ ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը, գրում է Regnum.ru-ն:

Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարն իր ադրբեջանցի գործընկերոջը կոչ է արել Կովկասյան տարածաշրջանում առկա տարաձայնությունները լուծել քաղաքական և խաղաղ ճանապարհով:

Իրանի արտգործնախարարը նաև ընդգծել է միջազգային սահմանները հարգելու անհրաժեշտությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին