Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները քանդել են Մեծ թաղերի XIX դարի Մակունի կամուրջը (լուսանկար)

01 Սեպտեմբեր, 2021 13:20
Ադրբեջանցիները քանդել են Մեծ թաղերի XIX դարի Մակունի կամուրջը (լուսանկար)

Ադրբեջանցիները քանդել են Արցախի Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղում գտնվող Մակունի կամուրջը։ Այդ մասին տեղեկանում ենք Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպության (Caucasus Heritage Watch) տարածած հաղորդագրությունից։

Աղբյուրը հայտնում է, որ դա տեղի է ունեցել ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ են վկայում կազմակերպության ներկայացրած արբանյակային լուսանկարները:

Կամուրջը քանդվել է Ադրբեջանի հսկողության տակ անցած այդ հատվածում ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում։ Նշվում է, որ կառույցը դժվար է տարբերակել արբանյակային լուսանկարներում դրա փոքր չափերի պատճառով, սակայն CHW աղբյուրները հաստատել են փաստը։

 

Լրահոս

Դիտել ավելին