Կարևոր իրադարձություններ

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Opel-ը բախվել է կովին. 22-ամյա վարորդը հոսպիտալացվել է

01 Սեպտեմբեր, 2021 10:55
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Opel-ը բախվել է կովին. 22-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Oգոստոսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում 22-ամյա Արամ Ղ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Գետափ գյուղի դպրոցի հարևանությամբ, հարվածել է խոշոր եղջերավոր անասունի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Նշվում է, որ հարվածից կենդանին նույնպես վնասվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին