Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում դեկտեմբերի 29-ից սկսած աշխատանքային բոլոր միգրանտները պետք է պարտադիր մատնադրոշմում անցնեն

05 Օգոստոս, 2021 21:45
ՌԴ-ում դեկտեմբերի 29-ից սկսած աշխատանքային բոլոր միգրանտները պետք է պարտադիր մատնադրոշմում անցնեն

Ռուսաստանում դեկտեմբերի 29-ից աշխատանքային բոլոր միգրանտները և 90 օրից ավելի ժամկետով երկիր ժամանած օտարերկրացիները պարտադիր պետք է մատնադրոշմում անցնեն: Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից, գրում է ТАСС գործակալությունը:

«2021 թվականի դեկտեմբերի 29-ին ուժի մեջ է մտնում դաշնային օրենքը, որի համաձայն, պարտադիր կդառնա աշխատանքի որոնման նպատակով ՌԴ ժամանած օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև 90 օրից ավելի ժամկետով Ռուսաստան ժամանած օտարերկրացիների մատնադրոշումը»,- հայտնել են ԱԳՆ մամուլի կենտրոնից:

 

Լրահոս

Դիտել ավելին