Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում 21-ամյա մոտոցիկլավարը Hayasa մոտոցիկլով բախվել է Mazda-ին. մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

05 Օգոստոս, 2021 20:42
Արմավիրի մարզում 21-ամյա մոտոցիկլավարը Hayasa մոտոցիկլով բախվել է Mazda-ին. մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ՝ 21-ամյա Ռոման Խալիլյանը իր վարած Hayasa մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլետով բախվել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 66-ամյա Հակոբ Մանուկյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին