Կարևոր իրադարձություններ

Ենթադրություններ եք անում, վերագրում ինձ մտքեր և հետո ակտիվորեն քննադատում՝ բացարձակապես չտիրապետելով հարցի էությանը․ Արսեն Ջուլֆալակյան

05 Օգոստոս, 2021 00:01
Հեղինակ՝ Արսեն Ջուլֆալակյան
Ենթադրություններ եք անում, վերագրում ինձ մտքեր և հետո ակտիվորեն քննադատում՝ բացարձակապես չտիրապետելով հարցի էությանը․ Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի ամբողջ օր համբերատար հետևում եմ, թե ինչեր են վերագրում ինձ, ու՞մ եմ «ցավացրել» և ովքեր են փորձում իմ հաշվին ինքնահաստատվել…

Իսկ իրականում ինչ հեշտ է սոցիալական հարթակների գոյության պայմաններում ուղղորդված ազդել հանրային կարծիքի վրա և ինչքան հեշտ է հանրությունը ենթարկվում այդ ազդեցությանը:

Արածս վերջին գրառումը սպորտային «արդարության և դատաստանի» մասին չգիտես ինչու հատուկ ուղղորդվեց լրիվ այլ դաշտ: Այն, որ վերջին 1,5 տարին հանրայնորեն բարձրաձայնում եմ ըմբշամարտի հավաքականում թույլ տրված սխալներն ու անարդար որոշումները, անպատժելիությունը, կարծես լրջորեն ոչ մեկին չհետաքրքրեց: Եվ չգիտես ինչու, հիմա էլ թողած որոշում կայացնող մարմնին, գրառումս վերագրեցին մեկին, ով այդ որոշումների կայացման վրա ունի զրո ազդեցություն և որի հետ պայքարելու ես այլևս ոչինչ չունեմ:

Դրա փոխարեն ըստ իս, շատ տեղին կլիներ գոնե հիմա քննարկել-հասկանալ, թե ի՞նչ էի այսքան ժամանակ ասում, ի՞նչ ազդեցություն ունեցան նման որոշումները հավաքականի արդյունքների վրա, ինչքա՞ն վնաս հասցվեց Հայաստանի Հանրապետությանը սպորտային բարձրագույն հարթակում և կարո՞ղ էինք արդյոք ավելի շատ մեդալներ ունենալ… կարծես այս թեման տաբու է դարձել թե՜ մասնագիտական, թե՜ սպորտասեր հանրույթի շրջանում:

Այսքան լուրջ հարցեր թողած՝ ենթադրություններ եք անում, վերագրում ինձ մտքեր և հետո ակտիվորեն քննադատում՝ բացարձակապես չտիրապետելով հարցի էությանը:

Փորձեք մի փոքր ավելի խորանալ:

Նման մակերեսային ,թափթփված, անպատասխանատու գործելաոճը բոլոր ոլորտներում կործանարար է, ինչին և մենք ականատես ենք լինում ամեն օր(ցավոք)»:

 

Լրահոս

Դիտել ավելին