Կարևոր իրադարձություններ

Բեռլինը պատրաստ է Երևանին աջակցել բարեփոխումների ճանապարհին. Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

04 Օգոստոս, 2021 19:28
Բեռլինը պատրաստ է Երևանին աջակցել բարեփոխումների ճանապարհին. Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ-Արմենիա»-ն:

Մերկելը նշել է, որ Բեռլինը պատրաստ է Երևանին աջակցել բարեփոխումների ճանապարհին, ինչպես նաև աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ԼՂ հակամարտության խաղաղ լուծման ուղիներ փնտրելու ուղղությամբ: Մերկելը նկատել է, որ Փաշինյանը կրկին պաշտոնը ստանձնում է «լուրջ մարտահրավերների ու անորոշության շրջանում» և նրան հաջողություն մաղթել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին