Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 02:00-ի սահմաններում Երևան-Սևան իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանի վարած Jinbei մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Համլետ Խանզադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Jinbei-ը կողաշրջվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության ավտոմեքենա և Տավուշի մարզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին՝ Բերդ քաղաքի բնակիչ, 60-ամյա Սուսաննա Գևորգյանին տեղափոխում էին Երևանի հիվանդանոցներից մեկը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում