Փարիզում կրկին չարտոնված բողոքի ակցիաներ են իրականացվում ընդդեմ կորոնավիրուսի նոր սահմանափակումների: Ակցիայի մասնակիցները դժգոհ են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նոր որոշումից: Այս մասին հայտնում է ռուսական Ռիա Նովոստի գործակալությունը:
Հուլիսի 12-ին, նախագահ Մակրոնը որոշում է ստորագրել, որի համաձայն՝ ռեստորաններ, բարեր, ինքնաթիռներ և այլ հասարակական վայրեր մուտք գործելիս քաղաքացիներից պահանջելու են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ փաստաթուղթ:
Ակցիայի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվել ցուցարաների դեմ: