Կարևոր իրադարձություններ

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

30 Հուլիս, 2021 20:14
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 30-ին, ժամը 15:48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին այրվում է «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ 16։38-ին։ Այրվել է «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1987 թ․)։

 

Լրահոս

Դիտել ավելին