Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

29 Հուլիս, 2021 22:10
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-2-ին՝ շրջանների զգալի մասում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ 

Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ 

Երևան քաղաքում՝ Հուլիսի 29-ին՝ երեկոյան ժամերին, 31-ին, օգոստոսի 1-2-ին՝ կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Լրահոս

Դիտել ավելին