Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

 

Դավիթ Բաբայանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազելի Ավդալյանին

29 Հուլիս, 2021 19:38
Հեղինակ՝ Դավիթ Բաբայան
Դավիթ Բաբայանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազելի Ավդալյանին
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այսօր ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազելի Ավդալյանին։
 
«Զրույցի ընթացքում տպավորվել եմ Նազելիի տեղեկացվածությամբ և տարբեր հարցերի վերաբերյալ նրա յուրօրինակ տեսլականով։
 
Նազելին մեծ հայրենասեր է, որի կենսագրությունն ինչ-որ չափով նման է Արցախի նորագույն պատմությանը։ Լինելով փառքի գագաթնակետին՝ Նազելին ավտովթարի է ենթարկվել և ծանր վնասվածքների պատճառով դարձել անօգնական։ Ամենահայտնի բժիշկները պնդում էին, որ նրա ապագան անորոշ է։ Սակայն, նա ոչ միայն կարողացավ ապաքինվել, այլ նաև նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Դա նրան հաջողվեց անսասան հավատքի, անկոտրում կամքի, լավատեսության և աշխատասիրության, հարազատների ու բարեկամների աջակցության շնորհիվ։
 
Հենց այդ արժեքներն ու գաղափարներն օգնեցին նրան հաղթահարել անհաղթահարելի թվացող դժվարությունները։ Հենց այդպիսի արժեքները կօգնեն նաև մեր ժողովրդին հաղթահարել ներկայիս դժվարությունները։
 
Արցախի վերականգնման և տարբեր ոլորտների զարգացման գործում չափազանց կարևոր է ներգրավել նմանօրինակ մարդկանց, իրենց ոլորտի առաջամարտիկներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է Բաբայանը։

Լրահոս

Դիտել ավելին