7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
««Հանուն Հանրապետության» կուսակցությունը մնում է կուռ և միաբան: Մեր կուսակցության նվիրյալ անդամների անմնացորդ նվիրումի շնորհիվ մենք միասնաբար հաղթահարելու ենք ընթացիկ մանր-մունր խորդուբորդերը և շարունակելու ենք մնալ երկրի քաղաքական կյանքի կարևոր դերակատար:
Բայց այսօր կարևորը մեր կուսակցությունը չէ, կարևորը մեր հայրենիքն է, Հայաստանի սահմանների անառիկությունը, բանակն ու զինվորներն են»,-նշել է նա: