Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Արցախում մեկնարկել է պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման գործընթացը

22 Հուլիս, 2021 16:42
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արցախում մեկնարկել է պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման գործընթացը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ արդեն մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման գործընթացը: Տվյալ ծրագրի շրջանակներում այս ընթացքում արդեն տրամադրվել է 52 ավտոմեքենայի վնասի դիմաց աջակցություն (մի մասը՝ ամբողջությամբ՝ բռնազավթված տարածքներում մնացած, մյուս մասը՝ մասնակի՝ արկերի պայթյուններից վնասված):

«Այս պահին պետական հանձնաժողովը տարբեր գույքային կորուստների դիմաց ընդունել է ավելի քան 3900 դիմում: Իմ հանձնարարությամբ՝ բոլոր դիմումները կենթարկվեն պատշաճ ուսումնասիրության ու քննարկման, և, ըստ կարգի, մեր բոլոր քաղաքացիները կստանան համապատասխան աջակցություն»,- գրել է ԱՀ նախագահը։

Լրահոս

Դիտել ավելին