Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Թբիլիսիի փողոցներից մեկը կանվանակոչվի Փարաջանովի անվամբ

22 Հուլիս, 2021 10:41
Թբիլիսիի փողոցներից մեկը կանվանակոչվի Փարաջանովի անվամբ

Թբիլիսիի Սակրեբուլոյի /Ավագանու/ որոշմամբ` Թբիլիսիի փողոցներից մեկը, որտեղ բնակվել է Սերգեյ Փարաջանովը, կանվանակոչվի լեգենդար ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվամբ: Հաղորդում է Aliq Media-ն:

Որոշումը կայացվել է թբիլիսցի ճանաչված կինոռեժիսոր, փարաջանովագետ Գիա Ալավիձեի ( Խոսե Մաջինիերեի) առաջարկ-դիմումի հիման վրա, որը ստորագրել են բազմաթիվ թբիլիսցիներ: Մոտ օրերս որոշումը պաշտոնապես կհաստատվի Թբիլիսիի Սակրեբուլոյի կողմից, և տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությունը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Վրաստան» հայալեզու թերթի խմբագիր Վան Բայբուրթը:

«Շնորհակալ ենք այս արժանի որոշումը կայացնող հանձնաժողովի անդամներին՝Սակրեբուլոյի պատգամավորներին, պատմաբաններին ու արվեստագետներին:Մի խոսքով, շնրհակալ ենք նարնց,ովքեր, հարգելով ու պատվելով Մաեստրոյի հիշատակը,նույն օրը ծաղիկներ խոնարհեցին Շարդենում Մաեստևոյի հարթաքանդակի մոտ: Ապա բարձրացան Թբիլիսիի Հայ գրողների  և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Մասնակցեցին Սերգեյ Փարաջանովին նվիրված հուշատախտակի բացմանը, որին արձանագրված է՝  Պանթեոնում  Մաեստրոյի Երևանում գտնվող շիրիմից բերված հողում նռնենու տնկարկման մասին»,-գրել է Բայբուրթը:

Լրահոս

Դիտել ավելին