Կարևոր իրադարձություններ

Մեղադրանք է առաջադրվել կողոպուտի փորձ կատարելու համար

21 Հուլիս, 2021 10:02
Մեղադրանք է առաջադրվել կողոպուտի փորձ կատարելու համար

Ավարտվել է տղամարդու կողմից կողոպուտի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 14-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, 38-ամյա տղամարդը  Էջմիածին քաղաքի Մ.Մաշտոցի հասցեում գործող մթերային խանութի դիմաց կանգնած կնոջ ձեռքից հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է գումար ու դիմել փախուստի: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Նա իր կամքից անկախ հանգամանքերով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ իրեն հետապնդող ոստիկանության ծառայողի կողմից բռնվել և բերման է ենթարկվել բաժին:  

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:   

 

Լրահոս

Դիտել ավելին