Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    494

  • EUR

    575
    589

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Լավ է ուշ, քան երբեք. «Հրապարակ»

21 Հուլիս, 2021 08:10
Լավ է ուշ, քան երբեք. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

Երեկ հայտնի դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել պաշտպանության նախարարի ԺՊ-ի պաշտոնից, ապա նախագահականից լրատվամիջոցներին հայտնեցին, որ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի թեկնածությունը։

Մինչդեռ Փաշինյանն իրավունք չունի ներկայիս կարգավիճակում նախարար կամ նախարարի ԺՊ նշանակել, քանի որ ինքն էլ է ԺՊ։ Սահմանադրության 150-րդ հոդվածն ասում է․ «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կա՛մ դիմում է ՍԴ: ՍԴ-ն դիմումը քննում եւ որոշում է կայացնում 5-օրյա ժամկետում: Եթե նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»։

Հավանաբար, ավելի ուշ գիտակցեցին, եւ օրվա վերջին Կարապետյանը նշանակվեց Պնախարարի առաջին տեղակալ։

 

Լրահոս

Դիտել ավելին