Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ամառային մրցույթ 12-15 տարեկան երեխաների խմբերի համար. Ժաննա Անդրեասյան

19 Հուլիս, 2021 22:03
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ամառային մրցույթ 12-15 տարեկան երեխաների խմբերի համար. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սիրելի աշակերտներ,

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ամառային մրցույթ 12-15 տարեկան երեխաների խմբերի համար:

Մրցույթի շրջանակում 3 և ավելի աշակերտից բաղկացած խմբերը կարող են իրենց նախընտրած եղանակով որևէ կերպ օժանդակել (կազմակերպել միջոցառում կամ այցելություն, իրականացնել նախագիծ, ներկայացնել հերոսական պատմությունը, աջակցել գյուղատնտեսական և կենցաղային աշխատանքներում և այլն) իրենց համայնքներում ու շրջապատում Արցախյան պատերազմներին մասնակցած հերոսներին կամ նրանց ընտանիքներին:

Ցանկության դեպքում երեխաների խումբը կարող է ղեկավարել որևէ ուսուցիչ:

Նախաձեռնության մասին պատմությունը (առավելագույնը 1 համակարգչային էջի սահմանում) և լուսանկարներն (առավելագույնը 5 հատ)անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 19-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ: Սոցիալական արշավին ամենաակտիվ մասնակից խմբերը կխրախուսվեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին