Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Ձյունիկ Աղաջանյանին դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։ Հրամանագրում ասվում է․
Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Ձյունիկ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: