Կարևոր իրադարձություններ

Արտաշես Թումանյանը Զանջանի նահանգապետի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

15 Հուլիս, 2021 18:39
Արտաշես Թումանյանը Զանջանի նահանգապետի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

Հուլիսի 14-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Զանջան նահանգ, որտեղ հանդիպեց նահանգապետ Ֆաթոլլահ Հաղիղիի հետ: Այս մասին տեղեկանում են Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Կողմերը քննարկեցին տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրության արժանացան առևտրաշրջանառության ծավալների մեծացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, միջհամալսարանական համագործակցության և նորարարական տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակման խնդիրները:

Այցի շրջանակներում Զանջանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում տեղի ունեցավ գործարար խորհրդաժողով: Դեսպան Թումանյանը նահանգի տնտեսվարողներին ներկայացրեց Հայաստանի տնտեսությունը, գործարար միջավայրի վիճակը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի:

Զանջանում ՀՀ դեսպանը նաև այցելեց մի շարք արտադրական ձեռնարկություններ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանում տնտեսական գործունեության հնարավորությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին