«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը հայտարարել է, որ 2021-ի «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությունը հոկտեմբերի 8-10-ը տեղի է ունենալու Վենետիկում: Բուն արարողությունից բացի՝ հյուրերն ու մասնակիցները կունենան Վենետիկում հայկական ժառանգությանը ծանոթանալու մեծ հնարավորություն:
«Ավրորա մարդասիրական նախաձեռնության» վենետիկյան արարողությունն առաջինն է, որ անցկացվում է Եվրոպայում: