Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները և ՌԴ խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկները կազմակերպել են հումանիտար-բժշկական ակցիա: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Ռուս ռազմական բժիշկների ժամանման համար գյուղապետարանը տեղական հիվանդանոցում աշխատանքային սենյակներ էր պատրաստել՝ տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ստանալու և տրամադրելու համար:
«Մեր գյուղում ունենք մոտ 1400 բնակիչ և ևս 160 փախստական: Մեր հիվանդանոցում բժիշկներ չկան, միայն բուժքույրեր են: Բժիշկները քիչ են: Շնորհակալություն խաղաղապահներին օգնության համար», - ասաց Վանք գյուղի գյուղխորհրդի ղեկավարի տեղակալ Սերգեյ Բաղրամյանը: