Կարևոր իրադարձություններ

Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում որոնումն անարդյունք է եղել. աճյուն չի հայտնաբերվել

12 Հուլիս, 2021 20:46
Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում որոնումն անարդյունք է եղել. աճյուն չի հայտնաբերվել

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում։

Որոնումներն արդյունք չեն տվել։ Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

 

Աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ  տեղեկություն։

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն։

 

Լրահոս

Դիտել ավելին