Կարևոր իրադարձություններ

Լիբանանում օդանավ է կործանվել. կան զոհեր

08 Հուլիս, 2021 20:16
Լիբանանում օդանավ է կործանվել. կան զոհեր

Այսօր Լիբանանի լեռնային շրջանում՝ Բեյրութի հյուսիսային հատվածում, վթարի է ենթարկվել ուսումնական փոքր օդանավ: Այս մասին հայտնում է Reuters  գործակալությունը:

Օդանավում գտնված մեկ օդաչուն և երկու ուղևորները մահացել են:

Cessna 172 օդանավը պատկանում էր ուսումնական թռիչքներ կատարող Open Sky Aviation ընկերությանը: Օդանավը օդ էր բարձրացել Լիբանանի մայրաքաղաքի օդանավակայանից և ավիավթարի է ենթարկվել 20 րոպե անց: 

Կործանման վայրին մոտակայքում գտնվող ականատեսներից մեկը նշել է, որ եղանակը մառախլապատ է եղել: Ինքնաթիռի անկման ձայնը լսելով՝ իրենք մոտեցել են դեպքի վայրին և հայտնաբերել մարդկանց մարմինները:  

 
 

Լրահոս

Դիտել ավելին