Կարևոր իրադարձություններ

Վահրամ Դումանյանը հանդիպել է ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների հետ

07 Հուլիս, 2021 23:42
Վահրամ Դումանյանը հանդիպել է ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների հետ

Հայաստանի ըմբշամարտի բոլոր տարիքային հավաքականները փայլուն մրցաշրջան են անցկացնում. միջազգային մրցաշարերում նրանք արդեն իսկ նվաճել են 4 տասնյակից ավելի մեդալ:

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ու երիտասարդական հավաքականների մարզիկներին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ըմբիշներին ու նրանց մարզիչներին՝ ընդգծելովոր նվաճած մեդալների թիվն արդեն իսկ վկայում է փայլուն աշխատանքի մասին. «Շնորհակալ եմ բոլորիդ մեզ հաղթական և հուզումնալից էմոցիաներ պարգևելու համարՑանկանում եմոր մեր բոլոր զգացողությունները կապված լինեն միայն նմանօրինակ հաղթանակների հետԴրանք հիմք են ավելի մեծ՝ ազգային հաղթանակների համարԴուք մեր հարստությունն ու ապագան եքՎստահ եմ՝ մեզ բոլորիս հպարտանալու դեռ շատ առիթներ եք պարգևելուԱռանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում մարզիչներինորոնց լավ աշխատանքի արդյունքը տեսնում ենք գործնականում՝ այսքան մեդալների տեսքով»:

Ներկաները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և վստահեցրել՝ շարունակելու են բարձր պահել Հայաստանի մարզական պատիվըՀանդիպման ընթացքում մարզաշխարհի ներկայացուցիչները նաև բարձրացրել են իրենց հուզող հարցերը։ Վահրամ Դումանյանը վստահեցրել էոր ԿԳՄՍ նախարարությունն անելու է հնարավորը՝ պետական աջակցության ծավալներն ավելացնելու համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ տեղեկացրել էոր գործուն քայլեր են ձեռնարկվում ոլորտն առավել համակարգված դարձնելու ուղղությամբ. «Ցանկությունները և հնարավորությունները երբեմն չեն համընկնումբայց վստահեցնում եմոր մարզիկների և մարզիչների նկատմամբ վերաբերմունքը արմատապես փոխվելու է դեպի լավըՀատկապես անձնական մարզիչները չպետք է իրենց անտեսված զգանԱյժմ տարվում են համապատասխան աշխատանքներորպեսզի ոչ միայն ըմբշամարտիայլև մյուս մարզաձևերի բոլոր տարիքային խմբերի լավագույն մարզիկները և նրանց անձնական մարզիչներն իրենց առավել գնահատված զգանՀավաստիացնում եմոր բոլոր կարգավորումները լինելու են հօգուտ մարզիչների և մարզիկների»:

 

Լրահոս

Դիտել ավելին