Անհայտ անձանց կրակոցներից իր անձնական նստավայրում սպանվել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոիսին: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Կլոդ Ժոզեֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մոիսին մահացու հրազենային վնասվածք էր ստացել։ Վիրավորում էր ստացել նաև առաջին տիկինը:
Ավելի ուշ հաղորդվեց, որ Ժովենել Մոիսիի կինը ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է։