Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. տան լոգարանում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի

04 Հուլիս, 2021 21:00
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. տան լոգարանում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի

Հուլիսի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Ժամը 08:30-ի սահմաններում, ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել:  

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանի առաստաղից՝ հակի թելով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արմեն Մ.-ի դին:  

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:   

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին