Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում

04 Հուլիս, 2021 11:13
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում

Հուլիսի 4-ին ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ հերթապահություն է իրականացնում Նուբարաշենի աղբավայրում․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 ջրատար։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Մոտ 4 հա տարածքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Կան ծխացող օջախներ․ սահմանվել է հերթապահություն։

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։

Լրահոս

Դիտել ավելին