Կարևոր իրադարձություններ

Պողպատյա մանդատը գործի է դրվում. Սյունիքի մարզի մի քանի համայնքի ղեկավարներին պատժելու գործընթաց է սկսվում. «Ժողովուրդ»

03 Հուլիս, 2021 08:30
Պողպատյա մանդատը գործի է դրվում. Սյունիքի մարզի մի քանի համայնքի ղեկավարներին պատժելու գործընթաց է սկսվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը՝ հուլիսի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչության մի խումբ իրավապահներ մեկնում են Սյունիքի մարզ:

Բանն այն է, որ իրավապահ համակարգը տեղեկություններ է ստացել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ համայնքների ղեկավարներն իբր օրինական ճանապարհով օգնություն են տվել քաղաքացիներին, ինչը իրավապահ համակարգում դիտարկվել է որպես կաշառք: Եվ հիմա, մեր տեղեկություններով, իրավապահները մեկնում են Սյունիք՝ այդ ահազանգերի հետքերով բացահայտումների նպատակով:

Ըստ էության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պողպատյա մանդատը գործի է դրվում, եւ Սյունիքի մարզի մի քանի համայնքի ղեկավարներին պատժելու գործընթաց է սկսվում, թեեւ Փաշինյանը մյուս կողմից էլ խոսում է համերաշխությունից, այդպիսի ձեռք է մեկնում»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին