Կարևոր իրադարձություններ

Միակ միջոցը՝ ադրբեջանական կեղծիքներին հակազդելու համար. «Հայաստանի Հանրապետություն»

01 Հուլիս, 2021 09:53
Միակ միջոցը՝ ադրբեջանական կեղծիքներին հակազդելու համար. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Արցախի Հանրապետության շփման գծի երկայնքով եւ ՀՀ սահմանին իրավիճակը կայուն գնահատել չի կարելի: Պարբերաբար արձանագրվում են սահմանախախտման եւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, որը լիովին օրինաչափ է բոլորովին վերջերս պատերազմի մեջ գտնվող հակամարտող կողմերի համար: Սակայն այստեղ հիմնահարցը Ադրբեջանի գործելաոճի մեջ է: Վերջինս մշտապես նենգափոխում է իրականությունը՝ մշտապես հայկական կողմին մեղադրելով նախահարձակ լինելու եւ հրադադարը խախտելու մեջ: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանումը կարելի է իրականացնել ձայնային եւ ջերմային սենսորային համակարգերի տեղակայման միջոցով: Այն թույլ կտա արձանագրել հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպքի մեղավորին, ինչը միանշանակ կանխարգելիչ արդյունքներ կտա: Սա միակ միջոցն է ադրբեջանական կեղծիքներին հակազդելու համար, եւ պատահական չէ, որ այդ երկիրն է մշտապես դեմ եղել այս մեխանիզմի ներդրմանը: Այսօր դրա կիրառումն այլընտրանք չունի, քանի որ նոր բռնկված պատերազմը կընդգրկի ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլեւ դրանից դուրս գտնվող պետությունները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին