Կարևոր իրադարձություններ

Էջմիածինն ու Ալմելոն դարձան քույր քաղաքներ

29 Հունիս, 2021 22:26
Էջմիածինն ու Ալմելոն դարձան քույր քաղաքներ

Այսօր Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը Ալմելոյի իր գործընկերոջ՝ Այրեն Խերիտցնի հետ ստորագրեցին Էջմիածին ու Ալմելո քաղաքաների միջեւ համագործակցության փոխհամաձայնության հուշագիր: Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից:

Հուշագիրը նպատակ ունի զարգացնել երկու քաղաքների միջեւ փոխշահավետ բարեկամական համագործակցությունը մի շարք ոլորտներում` զբոսաշրջություն, տնտեսություն, մշակույթ, արվեստ եւ այլն։ Սույսով կողմերը գործնական քայլեր կնախաձեռնեն ճանաչողական փոխայցերի, հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների եւ մասնագետների միջեւ գործուներության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելու համար։

Հուշագրի հեռավար ստորագրմանը մասնակցում էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Տիգրան Բալայանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, երկու քաղաքների ավագանու անդամները։

 

Լրահոս

Դիտել ավելին